Քիչ առաջ այցելեցի Քանաքեռ-Զեյթուն համայքի միակ գրադարանը:
Նախ նշեմ, որ վերջին անգամ այդ գրադարանում եղել էի հինգ-վեց տարի առաջ: Այն նախկին մանկապարտեզ էր, և իմ հիշողության մեջ տպավորվել էր շենքի վթարային վիճակը, խոնավ ու նկուղային ընթերասրահը, հնամաշ ու բազմաչարչար, խորհրդային ոգով գրված գրքերը...
Իսկ այսօր ես այլ պատկերի ականատես եղա: Լուսավոր ու վերանորոգված գրադարան. ինձ դիմավորեցին ժպտերես ու գրագետ մարդկանց՝ ծարավով լցված աշխատակիցներ: Գրանցումներ կատարող քառասունն անց հաճելի արտաքինով կնոջից հարցուփորձ արեցի: Պարզվեց, որ գրադարանը վերանորորգել է համայնատիրությունը, և մեր համայքում ընթերցասերներ դեռ կան, հունվար ամսից սկսած՝ գրանցվել են մոտ 400 անձ: Եվ, ըստ գրադարանավարուհու խոսքերի, երիտասարդների հետաքրքրասիրությունը 2012 թվականից հետո (Երևանի գրքի մայրաքաղաք) բավականին մեծացել է: Այսօր միակ խնդիրն այն է, որ բացարձակապես գոյություն չունեն նոր տպագրության գրքեր: Ամենանորերը 90-ականներից էին...
Երևանի փողոցներում հաճախ ենք հանդիպում կոմերցիոն պաստառների` գիրք կարդալը մոդայիկ է, սեքսուալ է. այս կամ այն ճաղատ կամ թմբլ հայտնի դեմքերի կողմից հնչեցվող, իրենց կողմից չհասկացվող կարգախոսներին...
Իսկ ինչո՞ւ ձեր նոր տպագրված գրքերը չեք բաժանում գրադարաններին՝ գոնե ամեն մեկից մեկ օրինակ... Հետաքրքիր է, կարծում եմ, իմ ընկերների ցուցակում տեղ գտած և այս հարցի հետ առնչություն ունեցող ինդիվիդումները չտեսնելու կտան այս գրառումը կամ էլ իրենց կդնեն հայտնի չորքոտանի կենդանու տեղը..
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovyesayan/posts/929997187045270?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել