Հեղինե Բիշարյանն ԱԺ-ում խոսել է երկիրը ֆեոդալներից ազատելու մասին: Նա նշել է, որ դա սոցիալ-քաղաքական ճգնաժամի արդյունք է:
Հեղինե Բիշարյանն իրավացի է, որ ֆեոդալներից ազատվելն անհրաժեշտություն է, քանի որ նրանք Հայաստանում ամենուրեք են և արգելակում են երկրի զարգացումը: Ֆեոդալներից ազատվելը նաև կարևոր է հատկապես այն պարագայում, երբ Հեղինե Բիշարյանն իդեալական կերպով պատկերացնում է, թե ինչ է նշանակում լինել ֆեոդալ, քանի որ իր կուսակցությունն անմիջականորեն ղեկավարում է երկրի խոշոր ֆեոդալներից մեկը:
Ստացվում է այնպես, որ Հեղինե Բիշարյանը ցանկանում է ազատվել նաև իր կուսակցության առաջնորդից: Միգուցե վերջին քաղաքական զարգացումների ազդեցությունն է ստիպել Բիշարյանին նման քայլի գնալ ու անուղղակիորեն մեսիջ հղել ՕԵԿ առաջնորդին` ինքնակամ ֆեոդալի կարգավիճակից հրաժարվելու համար, քանի վտանգը վրա չի հասել:
ՀԳ. Եթե Հեղինե Բիշարյանն ավելի վաղ նման գաղափարներ արտահայտած լիներ, ՕԵԿ-ը լուրջ հաջողություն կարձանագրեր` կուսակցությունն ազատելով ֆեոդալ առաջնորդի ճիրաններից: