Ուզու՞մ ենք աջակցել Ավետիսյանների սպանդի համակողմանի բացահայտմանը, ուզու՞մ ենք ապացուցել, որ մենք մեր քաղաքացիների շահերի և իրավունքների պաշտպանն ենք, մեր ինքնիշխանության պաշտպանը՝ ուրեմն, պիտի դատի տանք Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատարին՝ միջպետական համաձայնագիրը խախտելու, Հայաստանին արհամարհելու և վալերի պերմյակովին ռուսական ռազմաբազային հանձնելու համար...

Հավատացեք, հանգույցն այդտեղ է, սահմանապահ զորքեր-ռազմաբազա համագործակցության մեջ:

Դատավարությունը կօգնի ստանալ հետևյալ հարցերի պատասխանները.
1. Արդյո՞ք պերմյակովը հայտնվել է հայ-թուրքական սահմանին:

2. Ինչու՞ են սահմանապահները նրան հանձնել ռազմաբազային, երբ միջպետական համաձայնագրերում այլ բան է ամրագրված:

3. վալերի պերմյակովին արդյո՞ք հայ իրավապահները չեն հայտնաբերել և ռուսական կողմի ճնշումների ներքո՝ հանձնել ռազմաբազային:

4. Արդյո՞ք պերմյակովը սպանդը իրականացնելուց հետո չի վերադարձել ռազմաբազա և ողջ օրն անցկացրել այնտեղ:

5. Արդյո՞ք պերմյակովն է հանցագործության իրական կատարողը...

Խնդրում եմ ողջ հայաստանյան հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին, եկեք սկսենք դատական գործընթացը, եկեք իրավական աջակցություն ցուցաբերենք Ավետիսյանների հարազատներին:
ԵԿԵՔ ՓՐԿԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել