Ակնհայտորեն Թուրքիան ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի` հայ-թուրքական արձանագրությունների հետկանչման գործընթացն ապտակ է եղել իրենց նկատմամբ, ավելին, այդ ապտակն ընդունել են հավուր պատշաճի, սակայն մանևրում են:
Դրա վառ ապացույցը Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունն է, որից պարզ երևում է, որ Թուրքիան ոչ միայն ջղաձգվել է, այլ նաև փրփուրներից կախվելուն է տուրք տալիս:
Նախ արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան երկար ժամանակ մանևրում էր ու իրեն դրել էր տարածաշրջանի «ասիչ» երկրի տեղը: Իսկ այդ ընթացքում շարունակ հայկական կողմը զգուշացնում, հորդորում էր, որ չի կարելի մատերի արանքով նայել ստեղծված արտաքին քաղաքական իրադրությանը: Վերջին նախազգուշացումն էլ եղավ նախորդ տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի բարձրագույն ամբիոնից: Մինչև ի վերջո սպառվեցին ժամանակի և համբերության, ինչպես նաև քաղաքական միավորների ու նպատակահարմարության բոլոր ռեսուրսները: Ի դեպ, հիշեցնեմ, որ հայկական կողմը նախագահի մակարդակով բազմիցս հայտարարել է, որ ժամանակն անսպառ չէ և սպառվեց երկու օր առաջ:
Իսկ հիմա Թուրքիան փոշմանած քայլ է անում, թե իբրև «Արձանագրությունների վավերացումը կարևոր էր ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև Կովկասում համապարփակ ու շարունակական խաղաղություն ապահովելու համար»: Բա մինչև էդ ի՞նչ էիք մտածում, մինչև «գրողի ծոցի» ճամփան ցույց չեն տալիս, չեք մտածում պահի լրջությունն ու դիմացի կողմի կշիռը:
Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը կարելի է բնորոշել մանևրող, պատասխանատվությունից խուսափողական: