Newsbook.am-ը գրում է․

Ս.թ. փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Ամստերդամում մասնակցել է «Խաղաղության և պաշտպանության ապահովում. ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների միատեղման զորություն» թեմայով եվրոպական տարածաշրջանային համաժողովին:

Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը: Համաժողովի ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին եվրոպական երկրների աջակցության ապահովմանն առնչվող հարցեր:

Հայկական կողմը ներկայացրել է իր աջակցությունը և պատրաստակամությունը հնարավորությունների սահմաններում աջակցելու ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին: Այցի ընթացքում Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել նաև Նիդեռլանդների գործընկերների հետ և քննարկել Հայաստան-Նիդերլանդներ պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել