Քանի որ Ինտելեկտուալ Գագիկն ու իր կողմնակիցները շատ են նեղվում Դոդ բառից, որոշել եմ շատ չխրտտնացնել նրանց։ Այսու հետ՝ միայն Ինտելեկտուալ Գագիկ!
Եկեք վերլուծենք Աբովյանի ամենախելացի տղու ու իրա խելքակիցների ակտիվ գործունեությունը՝ սոցիալական ցանցերում ու տեղեկատվական դաշտում։ Եվ նայելով ու վելուծելով դա, հասկանում եմ, որ որքան ինտելեկոտուլ Գագիկն է, այնքան էլ նրա նազիր-վեզիրներն են, ովքեր պատասխանատու են նրա քարոզչության ու հակաքարոզչության համար։
Նախ, ահագին նվաստացուցիչ էր՝ լռել ավելի քան 12 ժամ նախագահի ելույթից հետո ու հետո սենց ագրեսիվ վրա տալ։ տենց խոսացող էիք, պետք ա միանգամից «բերնին գայիք», ոչ թե սպասեիք, որ առյուծք արքան ու իրա զամերը ձեզ հրահանգեին, դուք էլ՝ մեծամասամբ խի՜ստ գրագետ ու խի՜ստ ինտելեկտուալ մասսայով թափվեիք ֆեյսբուք ու կայքերի մեկնաբանությունների դաշտ։
Ու մի քյալլա են տալիս, մի քյալլա են տալիս։ Իրենք էլ հաճախ չեն հասկանում ինչ ապուշություններ են դուրս տալիս, ինչ են դուրս տալիս ու որտեղ են դուրս տալիս, կարևորը հնարավորինս ընդգծեն իրենց հավատարմությունը շեֆին, որովհետև շեֆն էլ իրանցից էլ ավելի ինտելեկտուալ ա ու գնահատում ա հենց էդ կարգի ձևիզմն ու ղալմաղալը։
Է՜խ, Մոնթեն ասում էր, որ պետք է Աստծուն փառք տանք, որ մեր հակառակորդը Ադրբեջանն է։ Էս Իշխանությունն էլ պետք է փառք տա, որ ընդդիմությունը՝ Ինտելեկտուալ Գագիկն ու իր մանկլավիկներն են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել