Անհամամասնական երկիրը իմ

Զուտ համամասնական ընտրություններով խորհրդարան ձևավորելու մասին օրինագծն ավելի շատ դիտարկում էր որպես ընտրության պահի մեքենայությունները կանխող գործիք, սակայն, իմ կարծիքով, այն ավելի շատ պետք կգար հետագա 5 տարիների օգտագործման համար։
Եթե խորհրդարանը բաղկացած լիներ միայն կուսակցությունների ցուցակներում տեղ գտած պատգամավորներից, այդ դեպքում կուսակցություններից կարող էինք հաշվետվություն պահանջել նաև այն 41 պատգամավորների համար, ովքեր հիմա կընտրվեն մեծամասնական կարգով։
Մյուս կողմից էլ՝ իբր կուսակցություններից համամասնականով պատգամավոր դարձածներից շատ ենք կարողանում հաշվետվություն պահանջել, որ հիմա էլ մեծամասնականով անցածներից ենք ուզում։
Հեսա, տաքերն ընկնի, մարդա իրա շտաբը կխփի, թաղի ախպերությունով գործերը կդզեն, 5 տարի էլ ուրախ, չաղ ու բախտավոր, իրար բուրդ գզելով կապրեն։ Ու էդ գզվրտոցով ա որոշվելու ամեն ինչը, որովհետև երկու ամիս ա մնցել մինչև ընտրությունները, ոչ մեկը քարոզարշավ չի անում, բացի գզվրտոցից։ Ոչ մեկն իմ դուռը չի թակել ու տվել իր կուսակցության ծրագիրը կամ քարոզանյութը։
Մի տեսակ անհամամասնական էր ասածս։ Բայց իմ երկիրն էլ ա էդպիսին, հո ես ուրի՞շ չէի լինելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել