Ցանկացած պետության համար երիտասարդությունը հասարակության շարժիչ ուժն է, որի միջոցով, իսկ որոշ դեպքերում ճնշմամբ՝ իրականացվում են տարաբնույթ փոփոխություններ: Այդ տեսանկյունից ցանկությունս՝ Երիտասարդական խորհրդարանի մի մասնիկը դառնալ, երբեք ինքնանպատակ չպետք է համարել:
Լինելով ակտիվ քաղաքացի, սակայն երբեք հանդես չգալով որպես քաղաքական ակտիվիստ, համագործակցելով մեծ թվով հասարակական կազմակերպությունների հետ, ընդունվելով Երիտասարդ առաջնորդների դպրոց և սովորելով Ազգային Ժողովրդավարական ինտիտուտում համոզված եմ, որ երկրում իրական բարեփոխումների հասնելու համար անհրաժեշտ է ակտիվ ու ինտելեկտուալ երիտասարդների ներգրավվումը և՛ հասարակակական և՝ քաղաքական դաշտում: Կարծում եմ՝ ի սկզբանե, Երիտասարդական խորհրդարանի ստեղծման գաղափարի հիմքում հենց սա է դրված եղել և չնայած այն հանգամանքին, որ այն որպես կառույց դեռ երկար ճանապարհ չի անցել, սակայն բոլորը հիմքերը կա վստահ ասելու, որ այն ունի մեծ պոտենցիալ ոչ միայն երիտասարդներին կրթման ու ինքնահաստատման համար, այլ ինտելեկտուալ գաղափարների ներդրման ու տարածման համար:
Այս խորհրդարանը նույնիսկ ձեւական լինելու դեպքում՝ մեզ հնարավորություն է տալիս մասնակցելու երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական կյանքին։ Ներքին զգացողություն կա, որ կմիավորվենք մեկ ընդհանուր գործի շուրջ, մեր՝ երիտասարդներիս կարծիքը լսելի կդարձնենք. երիտասարդությունը ինքը կկերտի իր երկրի ապագան. ի վերջո մենք ենք ապրելու այս երկրում, մենք ենք դրա ապագա տերերը: Մենք հենց այստեղ կհասունանք որպես ժողովրդավար երկրի պատգամորներ:Եթե երիտասարդը հասկանա, որ ինքը պատասխանատվություն է կրում իր երկրի առաջ` նա իր գործն ավելի լավ կանի, այդպիսով՝ մեր երկրի վիճակն էականորեն կփոխվի:Լիենլով այդ «խոհանոցում», կիմանամ, թե ինչ պատասխանատվություն է կրում խորհրդարանը ու առավել կառուցողական առաջարկություններով հանդես կգամ:
Լինելով նախաձեռնող, հասարակական կառույցներում ընդգրկված երիտասարդ, ծանոթ եմ երկրիս շահերից բխող գործընթացներին, ես կկարողանամ հասարակության խնդիրները ներկայացնել այնտեղ ու այդ խնդիրների լուծմանը հասնել:Կարծում եմ` մենք` երիտասարդներս, թարմ ուղեղների, նոր խոսքի, նոր մարտահրավերներին դիմակայելու նոր բաղադրատոմսերով կհեղեղենք խորհրդարանը:
Շանթ ու որոտի էֆեկտ կարող ենք ապահովել Խորհրդարանում՝ նորարար մոտեցումների, երիտասարդների հիմնախնդիրները ամենատարբեր ասպեկտներից ներկայացնելու տեսանկյունից:
Հովհաննես Աղաջանյան
09.10.2012 թ



