Արդեն խնդալու է դառնում: Տարին ինչ սկսվել է ինչ ողբերգություն ասես որ չտեսանք....ու էդ ողբերգությունների գագաթնակետը թերեւս 7 հոգանոց ընտանիքի սպանդն էր: Ինչ որ չեմ հիշում, որ Գյումրու ողբերգությունից ոչ միայն ժամեր, այլեւ օրեր անց այլընտրանքաընդիմադիր գործիչները այդ ոճրագործության հետ կապված գլուխները կորցրած դատապարտող հայտարարություններ անեին, կամ բողոքական ելույներ ունենային : Հիմա իրենց շրջապատի մի ակտիվիստի են իբր նեղացրել՝ ամբողջ քաղաքական դաշտը հանկարծ սկսել է իրար խառնվել: Անկեղծ ասած ես շրջանառության հարկի մասին օրենքի դեմ բռնկված բողոքի ակցիան իշխանաայլընտրանքային ավանտյուրա եմ համարում ու դրա հետ կապված ցանկացած իրադարձության փորձում եմ լուրջ չվերաբերվել
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mkrtich.israyelyan/posts/870043176393864?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել