Հիմա հրճվում են նրանք, ովքեր այդ ամենը կազմակերպել և հովանավորել են:
Սիրիայի, Իրաքի և նրանց շուրջը տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացներն ընդլայնում են իրենց աշխարհագրական տարածքները: Դրանում ներգրավված են արդեն Արաբական թերակղզու պետությունները, ինչպես նաև Իրանն ու Թուրքիան:
Այս տարածաշրջանը գտնվում է Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի մեջտեղում:
Հեղինակներն ապակայունացման համար աշխարհագրական այս տարածաշրջանը հենց այնպես չեն ընտրել: Որովհետև այստեղից հեշտ է խնդիրը տարածել դեպի Եվրոպա, Ասիա և Աֆրիկա: Որի օրինակներն էլ մենք տեսնում ենք:
Շատ գրագետ ձևով Իրաքի հակաահաբեկչական և Սիրիայի ներքաղաքական խնդիրները միավորեցին մեկ ընդհանուր սպառնալիք հանդիսացող ահաբեկչական կազմավորման մեջ:
Շատ ճիշտ էր ընտրված նաև «Իսլամական հանրապետություն» անունը:
Մինչև «Շառլի Էբդո» շաբաթաթերթի լրագրողներին սպանելը «Իսլամական հանրապետության» դեմ պայքարն ուզում էր վերածվել Եվրոպա-մահմեդական պատերազմի: Որում, ըստ իս, Եվրոպան կպարտվեր:
Սակայն «Շառլի Էբդո» շաբաթաթերթի լրագրողների սպանությունը դատապարտող բազմաթիվ մահմեդական առաջնորդների կոչերից հետո Փարիզում կազմակերպված հանրահավաքներից և «Իսլամական հանրապետության» մարտիկների կողմից Եմենի օդաչուին կենդանի հրկիզելուց հետո այդ պայքարը սահուն անցում կատարեց միջմահմեդական պատերազմի:
Ավրասիական տարածաշրջանը ապակայունացնելուն է ուղղված նաև ուկրաինական խնդիրը:
Անհերքելի է այն փաստը, որ ուկրաինական հակամարտությունն ուղղված էր Եվրոպայի և Ռուսաստանի թուլացմանը: Կիրառվող պատժամիջոցներն ուղղակի հարվածեցին Ռուսաստանի և Եվրոպայի տնտեսություններին:
Ո՞ւմ էր այս ամենը ձեռնտու՝ դժվար չի կռահել: Ինչո՞վ կավարտվի՝ կարելի է միայն ենթադրել: Միգուցե սա երրորդ համաշխարհային պատերազմի սկի՞զբն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել