Տեսա՞ք, թե ինչ արեցին, իսկ ավելի շուտ չարեցին «ընդդիմադիրները»:
Իշխան Զաքարյանի ԱԺ չգալու համար բողոքն ավելի շատ էր, քան Բերձորում կատարվածի համար նրանք դրսևորեցին:
Իհարկե, եղան որոշ կցկտուր արձագանքեր, բայց դա այն չէր, որը սպասվում էր ընդդիմադիր դաշտից:
Իմ պատի լրահոսին էլ հետևելով՝ ես նկատեցի, որ տարբեր կուսակցությունների անդամ իմ ընկերները մաքսիմալ զուսպ էին, իսկ հիմնականում՝ լուռ:
Ես կարծում եմ, որ ԱԺ-ում էլ պետք է լիներ Բերձորում կատարվածի քննարկում: Անկախ նրանից՝ արդարացնում են կամ կիսում են «ընդդիմադիրները» Հիմնադիր խորհրդարանի ընտրած ուղին, թե ոչ, բայց ոստիկանության գործողությունները պետք է արժանանային մաքսիմալ քննադատության, և պետք է պահանջվեր, որ պատժեն կազմակերպիչներին: Սակայն դա չեղավ:
«Ընդդիմադիրների» վարքագիծը ես բացատրում եմ նրանով, որ ընդիմադիր դաշտում շատ քիչ է քաղաքականությունը: Ընդդիմադիրները միմյանց նկատմամբ ունեն խանդ և մյուսներին ավելի շուտ մրցակից են համարում, քան թե գործընկեր: Նրանք չարեցին դա, որպեսզի չբարձրանա Հիմնադիր խորհրդարանի և հատկապես Ժիրայր Սեֆիլյանի հեղինակությունը:
Նույնը չես կարող ասել Ժիրայր Սեֆիլյանի մասին:
Նա միշտ մյուս ընդդիմադիրների կողքին է եղել և շարունակում է մնալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել