Թուրքերը մանևրում են առայժմ խոսնակի մակարդակում:
Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչը, մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Թուրքիան ընդունելո՞ւ է Հայաստանի հրավերը՝ ապրիլի 24-ին մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին, նշել է. «Որքանով որ ես գիտեմ, մենք չենք ընդունելու այդ հրավերը»։
Պատասխանն, իհարկե, դիվանագիտական ֆոն ունի, սակայն պարզից էլ պարզ է, որ ակնհայտորեն մանևրում են թուրքերը: Ի՞նչ է նշանակում «...Որքանով որ ես գիտեմ...»: Այսինքն չկա կոնկրետ «ոչ» և կոնկրետ «այո» պատասխան, ինչպես նաև չկան «հրավերը չընդունելու» պատճառները: Նույնիսկ եթե անգամ հրավերն ունենա դրական պատասխան, ապա այս հայտարարությունը կմեկնաբանվի այսպես` այդ պահին հրավերը քննարկման փուլում էր:
Իսկ ահա Էրդողանի հրավերին Հայկական կողմից նախագահի մակարդակով հստակ պատասխան տրվեց՝ «Գալիպոլիի 100-ամյակի» միջոցառմանը չմասնակցելու հստակ պատճառները նշելով և ընդգծելով, որ «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»: