Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների ու հեռանկարի վերաբերյալ: Նա կրկնել է թուրքական կողմի շրջանառության մեջ դրված այն թեզը, որ ցեղասպանության հարցն «առաջին հերթին կարևոր է սփյուռքի համար, բարձրաձայնվում է սփյուռքի կողմից, իսկ Հայաստանի ղեկավարությունն ու ժողովուրդն այնքան էլ հաստատակամ չեն դրա հարցում»: Ըստ նրա` հայ-թուրքական հարաբերությունների հարցում առաջընթաց մինչև ապրիլ չի սպասվում, քանի որ դա հակասում է գործընթացի էությանը:
Հիշեցնելով ցյուրիխյան գործընթացի մասին` հերթական անգամ ընդգծել է թուրքական կողմի իրականացրած «դրական քայլերի, նախաձեռնությունների և Հայաստանի կողմից դրանք տապալելու մասին»` նշելով, որ «Հայաստանը և հայ ժողովուրդը ցանկանում է զարգացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, քանի որ դրա անհրաժեշտությունը կա: Թուրքիան միշտ հարևանների հետ զրո խնդիրների հասնելու ուղղությամբ քայլեր է կատարել, և այդ համատեքստում Հայաստանի հետ մի նոր նախագիծ չկա: Սակայն պայմանները մեզ կարող են հասցնել մի հանգրվանի, երբ Հայաստանի հետ կարող են դիվանագիտական հարաբերություններ հաստատվել, սահմանները բացվել, բարեկամություն հաստատել: Այստեղ է, որ ավելի շատ քայլերի անհրաժեշտություն կա, սակայն այդ հարցում Հայաստանի կողմից որևէ մոտեցում չենք ակնկալում»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.hovsepyan.58/posts/893657767320131?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել