Էրդողանի նորանշանակ մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը նախօրեին կազմակերպված ասուլիսում անդրադարձել է Թուրքիայի կողմից կազմակերպվող Դարդանելի ռազմագործողության 100-ամյակին առնչվող միջոցառումներին: Ըստ այդմ` բուն հիշատակի միջոցառումները՝ Դարդանելի հետ կապված, նշվելու են ապրիլի 24-ին, սակայն ապրիլի 23-ին նախատեսվում է Ստամբուլում յուրահատուկ «խաղաղության գագաթնաժողով» կազմակերպել և համայն մարդկությանը «խաղաղության ուղերձ» հղել` Դարդանելի օպերացիայի ժամանակ հակադիր ճակատներում եղած երկրների միջև հաստատված բարեկամության օրինակով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել