Հայոց բանակը հայ ազգի մեծագույն ձեռքբերումներից է: Սրտանց շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր տոնի կապակցությամբ, մաղթում ուժ և տոկունություն:
Իհարկե, տոնը յուրաքանչյուրինս է, սակայն բոլորից առավել ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆՆ Է, ով այս լարված իրավիճակում զենքը ձեռքին սահման է հսկում և մեր երկրի անվտանգության և խաղաղության ապահովման առաքելության ամենամեծ բաժինը կրողներից է:
Վերջին օրերին սահմանում տիրող լարված իրավիճակը և հայկական կողմի զոհերի վերաբերյալ լուրերին մեծ տխրությամբ էինք տեղեկանում:
Իհարկե, ամենօրյա հրաձգություններն ու սահմանում լարվածությունը ևս մեկ անգամ հաստատում են Ադրբեջանի քաղաքականության ագրեսիվությունը, սակայն այդ ամենը ոչ ոքիս երբեք չի վախեցրել և չի կարող վախեցնել, ինչը երկու տասնամյակ ապացուցում ենք ազգովի:
Ներկայումս Հայաստանի առաջ ծառացած են խնդիրներ, որոնց լուծումն անմիջականորեն կապված է մեր բանակի մարտունակության հետ: Թույլ տնտեսություն, բնակչության սոցիալական ծանր պայմաններ, աղքատության բարձր մակարդակ, արտագաղթի չնվազող ցուցանիշ, այս ամենի լուծումն է, որ կարող է արմատապես փոխել իրավիճակը: Եթե հայն իր մարտունակ և հաղթական ոգու հետ մեկտեղ ունենա տնտեսապես ուժեղ երկիր, ապա վստահ եմ` ոչինչ չի կանգնեցնի նրան նվաճելու հզոր հաղթանակներ:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայկական Բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/enfiajyan/posts/807255926011253?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել