Asekose.am–ը գրում է.

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com 

Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը վերջերս մի ջախջախիչ հոդված գրեց՝ «Համաշխարհային հրեականությունը չի կարող գործիք դառնալ հակահայ քարոզիչների ձեռքին» վերնագրով: Նա քննադատեց բոլոր նրանց, ովքեր իրականացնում են նման քարոզչություն՝ գրելով «պատվիրված և միակողմանի հոդվածներ... շահադիտական նկատառումներով»:

Նման գրողները փորձում են շահարկել Իսրայելի քաղաքական շրջանակները և փառաբանել ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները, որոնք հիմնականում բաղկացած են զենք նավթի դիմաց գործարքներից՝ Հայաստանին մեկուսացնելու և թուլացնելու նպատակով:

Ֆելլերը որպես հակահայկական քարոզչության օրինակներ նշում է՝ Մաքսիմ Գաուինի և Ալեքսանդր Մուրինսոնի կողմից Haaretz-ում, Արիե Գուտի կողմից JNS.com-ում և Ալեքսանդր Մուրինսոնի կողմից The Hill-ում տպագրված վերջին հոդվածները:

Ըստ Ֆելլերի՝ «Միայն այս հեղինակների կենսագրությունն ու գործունեությունն արդեն կասկած չեն թողնում նրանց վերլուծությունների միակողմանիության մասին: Հայաստանը որպես հակասեմական երկիր ներկայացնող Մաքսիմ Գաուինը հրապարակայնորեն սատարում է Թուրքիայի ծայրահեղ աջ, Ազգայնական շարժում կուսակցությանը: Այս կուսակցությունը, Հայոց ցեղասպանության բացահայտ ժխտողական կեցվածքից զատ, հայտնի է նաև հակասեմականության և այլատյացության քարոզչությամբ: Սակայն, Գաուինը աչք է փակում այս հանգամանքի վրա»:

Այնուհետև Ֆելլերը պնդում է. «Վաղուց արդեն ադրբեջանական քարոզչամեքենայի ծառան դարձած Արիե Գուտը նաև Իսրայել-Ադրբեջան միջազգային կազմակերպության անդամ է: Ալեքսանդր Մուրինսոնը իր դոկտորական թեզում որպես իրականություն է ներկայացնում այն, որ Ադրբեջանը, Թուրքիան և Իսրայելը դաշնակիցներ են, ինչպես նաև զարգացնում այն միտքը, որ այդ երկրներից որևէ մեկի թշնամին՝ այդ եռյակի հակառակորդն է»:

Հայաստանում հրեական համայնքի ղեկավարը բացատրում է, որ հակասեմականություն գոյություն ունի աշխարհի բոլոր անկյուններում, այդ թվում՝ Հայաստանում: Սակայն նման դրսևորումները, ըստ Ֆելլերի, «երբեք չեն վայելել ոչ միայն իշխանությունների, այլ նաև քիչ թե շատ ազդեցիկ հասարակական կամ քաղաքական ուժերի աջակցությունը: Հայաստանում հրեական համայնքն իրեն զգում է պաշտպանված և վայելում է իշխանությունների հարգանքն իր իրավունքների, մշակույթի և սովորույթների նկատմամբ»:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել