Newsbook.am-ը գրում է․
Հայ Յեղափոխական Դաշնակցության 32-րդ Ընդհանուր ժողովը գումարվեց Դիլիջանում՝ 16-24 Հունվարի 2015 թվականի։ Այս մասին տեղեկացնում է կուսակցության պաշտոնական կայքը:
ՀՅԴ Բյուրոյի հրավերով գումարված ժողովին մասնակցեցին կուսակցության կազմակերպական շրջանների պատգամավորներ եւ խորհրդակցական ձայնով հրավիրյալներ։ Ժողովը նախ լսեց, քննարկեց և արժևորեց կուսակցության անցած հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ձեռքբերումներն ու թերացումները, ապա լրամշակման ենթարկեց առաջիկա քառամյակի համար ՀՅԴ քաղաքական ուղեգիծն ու ռազմավարությունը, արտաքին և ներազգային ճակատներում կուսակցության գործունեությունն ու դիրքորոշումները՝ իր համահայկական և Հայաստանակենտրոն աշխարհայացքի հիման վրա։
Իր աշխատանքների ավարտին, ՀՅԴ 32րդ Ընդհանուր Ժողովը ընտրեց նոր Բյուրո՝ հետևյալ կազմով.
Վիգեն Բաղումյան (Իրան)
Վիգեն Յակուբյան (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)
Հակոբ Խաչերյան (Լիբանան)
Հրանտ Մարգարյան (Հայաստան)
Կիրո Մանոյան (Հայաստան)
Խաչիկ Մուրադյան (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)
Բենիամին Պչաքչյան (Լիբանան)
Հակոբ Տեր Խաչատուրյան (Կանադա)
Արմեն Ռուստամյան (Հայաստան)
Սպարտակ Սեյրանյան (Հայաստան)
Մուրադ Փափազյան (Ֆրանսիա)
ՀՅԴ Բյուրոն իր առաջին նիստին Բյուրոյի ներկայացուցիչ ընտրեց Հրանտ Մարգարյանին, իսկ քաղաքական ներկայացուցիչ՝ Արմեն Ռուստամյանին