ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում Ադրբեջանի և Հայաստանի «նախագահներին կոչ է արել դադարեցնել բռնությունը շփման գծի երկայնքով և հավատարիմ մնալ բանակցություններին»:
Պարոն Ուորլիքը պարիտետի կոմպլեքս ունի: Այն, որ սահմանային միջադեպերի սադրիչներին ուղղակիորեն ոչ մի հայտարարություն չի ուղղվում, փոխարենը դրանց համարժեք պատասխանը, ավելի ճիշտ ադեկվատ քայլերն անվանում է բռնություն: Մենք սովոր չենք, որ երբ մեր նյարդերի հետ խաղում են, մենք հոլիվուդյան ժպիտը դեմքներիս սպասում ենք՝ կրքերը կհանդարտվեն, նոր զրուցենք: Մեր նյարդերի հետ խաղացողները կոշտ ապտակներ են ստանում, որը պատասխան չէ, այլ դաստիարակչական ապտակ է: Եվ քանի դեռ մեր հակառակորդն անդաստիարակ է, մենք միշտ էլ ապտակելու ենք:
Հատուկ խնդրանք կամ պահանջ՝ անատամ, մերկապարանոց գրառումներով հավասարի նշան մի դրեք:
Պարոն Ուորլիք, իսկ ո՞ւր էր ձեր՝ բնավորության գիծ դարձած թվիթերյան հայտարարությունը, երբ ԵԱՀԿ-ն պլանային դիտարկում էր անցկացնում շփման գծում և ստիպված է եղել կասեցնել, քանի որ ադրբեջանական կողմը կրակահերթերով խանգարել է: