Քրդաբնակ Դիարբեքիրում տագնապ է հայտարարվել, քանի որ Ջիզրեում արդեն մեկ ամիս տևող զարգացումները կարող են տեղափոխվել նաև այդտեղ: Իսլամամետ, քրդական «Ազատության պահանջ» (HÜDA PAR) կուսակցությունը հայտարարություն է տարածել Դիարբեքիրում զանգվածային երթի ու ցույցի անցկացման մասին` ընդդեմ ֆրանսիական «Շարլի Հեբդո» ամսագրի հրապարակումների:
Նման ակցիայի անցկացումը կարող է վերածվել արյունալի բախումների HÜDA PAR-ի և «Քրդստանի բանվորական կուսակցության» ու դրա համակիրների միջև: Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին քրդաբնակ Ջիզրեի շրջանում երկու այդ ուժերի միջև սկիզբ առած բախումները, կարծես, չեն հանդարտվում մինչև օրս, և լարվածությունը պահպանվում է: Գավառում մտցվել են հատուկ նշանակության ուժեր, որոնք փորձում են վերահսկողության տակ պահել իրավիճակը: Գրանցված բախումների հետևանքով 8 հոգի սպանվել էր, այդ թվում` 4 երեխա:
Դիարբեքիրում նման երթի անցկացումը ևս կարող է դուրս գալ վերահսկողությունից և քաոսային իրավիճակի հանգեցնել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.hovsepyan.58/posts/888951067790801?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել