Panorama.am-ը գրում է․
Բերդի տարածաշրջանի սահմանագոտում ադրբեջանական դիպուկահարի գնդակից այսօր՝ հունվարի 21-ին, պայմանագրային զինծառայող է զոհվել: Այս մասին Panorama.am-ին ասաց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Panorama.am-ի հարցին, թե արդյոք սահմանում իրավիճակը լարված է, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց.«Լարված չէ, բայց կան դիպուկահարների կրակոցներ»:
Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ դեպքի շուրջ մանրամասների մասին ՊՆ-ն հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ:
Հիշեցնենք, որ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ՊԲ հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



