Հայերն ու թուրքերը կարող են համատեղ քննարկել բոլոր հարցերը և գտնել կարգավորման ուղիներ. Դավութօղլու168.am-ը գրում է․

Թուրքական Haber 7 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում կարևորել է Հրանտ Դինքի դերը հայ-թուրքական բարեկամության ամրապնդման գործընթացում: Դավութօղլուն հայտարարել է, որ «իրենք կիսում են հայերի ցավը և վճռականորեն են տրամադրված երկու ժողովուրդների միջև հարաբերությունների կարգավորման հարցում»: Դավութօղլուն կարևորել է թշնամանքին վերջ դնելը, 1915 թվականի մեծ ցավը հետևում թողնելը՝ ընդգծելով, որ «առաջին կոնկրետ քայլը կատարել է» Թուրքիան՝ 2014 թվականի ապրիլի 23-ին հղելով ցավակցական ուղերձ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել