10865957_396588890516597_7759154282902588842_o1in.am-ը գրում է․

«Դժվար հիմա բողոքի ցույց արվի, եթե նման բան էլ արվի՝ շատ սխալ բան կլինի, քանի որ սա երկրորդ վիշտն է, սուգ է, չի կարելի, չափից դուրս կլինի, եթե փորձեն նմանատիպ ակցիաներ կազմակերպել, սա արդեն անընդունելի է: Պետք է հասկանանք, որ սա հարազատներին երկրորդ հարվածն էր, այդքան պայքարեցին փոքրիկի կյանքը փրկելու համար, բայց չստացվեց». այս մասին«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գյումրիից ընտրված ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։

Վեց ամսական Սերյոժայի մահվան առիթն օգտագործելը, պատգամավորի կարծիքով, դատապարտելի է:

Մարտուն Գրիգորյանն այսօր ժամը 13:00-ից մինչև 15:00-ը եղել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում, զրուցել Ավետիսյանների հարազատների, առողջապահության նախարարի հետ, ապա Գյումրի վերադառնալու ճանապարհին Ավետիսյանների հարազատները զանգահարել, տեղեկացրել են, որ երեխան մահացել է:

«Ռուսական բազան Գյումրիում է, այնտեղ բավական մեծ թվով ռուսներ կան, նաև ռուսները դուրս ու ներս անելու խնդիր ունեն, ու բոլորի մտավախությունն այն է, որ հանկարծ մի ավելորդ բան չլինի Գյումրի քաղաքում, որ ռուս զինվորականների դեմ հանկարծ որևէ ավելորդ քայլ չլինի: Եվ ոճրագործի քայլը հետո վատ առումով առիթ չհանդիսանա հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրելու: Մեր բոլորի մտավախությունն այն է, որ մարդիկ էմոցիաներին չտրվեն, և կամ ոչ սթափ քայլեր չարվեն ռուս զինվորների և ՌԴ քաղաքացիների դեմ, ինչը ավելի լուրջ պրոբլեմների առաջ կարող է կանգնեցնել։ Ինձ համար մեծ պրոբլեմ ասածն այն է, որ մենք ինչքան հայ Հայաստանում ունենք, համարյա այդքան էլ ՌԴ-ում հայ ունենք: Մեր հիմնական խնդիրն այն է, որ հանկարծ հետո դա առիթ չդառնա, որ այնտեղ էլ ազգայնականները, ինչու չէ՝ նաև ՌԴ իշխանությունը խնդիրներ ստեղծեն մեր՝ մոտ 2 միլիոն հայերի համար»,-հավելեց Մարտուն Գրիգորյանը:

Պահանջը շարունակում է մնալ նույնը՝ Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելը, բայց պատգամավորի խոսքերով՝ գյումրեցիների համբերության բաժակը լցվել է, ժողովուրդը բողոքավոր էր ու դժգոհ, և կատարվածն ավելի մեծ առիթ տվեց, որ պոռթկում լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել