Tert.am-ը գրում է․

Գյումրիում կատարվածը հասարակության մեջ ծնեց բազմաթիվ վարկածներ ու ենթադրություններ, որոնցից մեկն էլ այն էր, որ դա քաղաքական որոշակի սադրանք էր՝ միտված  հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրելուն: Այդպիսի շահարկումներից հարկ է զերծ մնալ:

Դեպքի հասարակական ընկալումների ու  տրամադրությունների մասին խոսելով՝ «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում այս տեսակետն է հայտնել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նա պարզաբանել է, որ քանի դեռ չկան փաստեր, կան միայն քրեական գործունեության մասին ապացույցներ, նախընտրելի է  մնալ հենց դրանց շրջանակներում և այլ գուշակություններով չզբաղվել ու ասել, որ սա ադրբեջանցիների, Թուրքիայի, Արևմուտքի կամ որևէ մեկ այլի  կողմից կատարված դիվերսիա է: Քանի դեռ չկան դրա մասին վկայող  փաստեր, պետք է մնալ այն իրողությունների շրջանակում, որոնք հայտնի են և դեռևս առկա են: Այս պահին սա իսկապես քրեական գործ է: Իսկ մնացածը` դատել Հայաստանում, թե Ռուսաստանում, հարցի էմոցիոնալ մասն է:

«Որպես ՀՀ քաղաքացի՝ ինձ համար էլ դրական կլիներ, որ հանցագործը դատվեր հայկական իրավապահ համակարգի կողմից և իր պատիժը կրեր նույնպես Հայաստանում: Բայց նաև խոստովանում եմ, որ իմ այս մոտեցումը էմոցիոնալ է: Այս հարցում ցավը չի մեղմացվում նրանից, թե կոնկրետ որ դատարանը նրան կդատապարտի մահապատժի,  և, ըստ էության, նրա պատիժը կրելու որակը և ձևը չի փոխվելու: Նախապատվությունը տալով նրան, որ դա լինի Հայաստանում և հայ իրավապահ համակարգի կողմից,  այնուամենայնիվ,  խոստովանում եմ,  որ սա ավելի էմոցիոնալ ցանկություն է, քան ցավը մեղմելու իրական միջոց: Եթե բոլորս անկեղծ լինենք, ապա կասենք, որ արդարադատություն չենք ցանկանում, այլ այս պահի դրությամբ փորձում ենք մուռ հանել, վրեժ լուծել»,-ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել