Պարույր Հայրիկյան. «2015 թվականը մի մեծ փոփոխություն կարող է առաջացնել աշխարհի կյանքում»168.am-ը գրում է․

«Ե՛վ 2013, և՛ 2014, և՛ 2015 թվականներին մեր ժողովրդի առջև ծառացած հիմնական խնդիրը մեզ պարտադրված հակաքաղաքակրթական ուղուց ձերբազատվելն է»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով 2015թ.-ին սպասվող մարտահրավերներին և քաղաքական առաջնահերթություններին: Որոշակիացնելով հնչեցրած տեսակետը՝ Պ. Հայրիկյանն ասաց, որ այսօր աշխարհը բաժանված է երկու հիմնական մոտեցումների. մի կողմում մարդու իրավունքը բարձրագույն արժեք համարող երկրներն են, մյուս կողմում՝ քրեական մտածողության տեր ուժերի ձգտումները. դրանք, ըստ Հայրիկյանի, կարող են լինել ահաբեկչական, մեծապետական, կայսերապաշտական, բայց դրանք ի վերջո ուղղված են քաղաքակրթության և մարդու իրավունքների դեմ. 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել