1in.am–ը գրում է.

Բրիտանական The Times պարբերականի հետ հարցազրույցում 19-ամյա դեռահասը, ով Սիրիա է մեկնել պայքարելու ԴԱԻՇ-ի (Իրաք և Շամի իսլամական պետություն) շարքերում, ասել է, որ բազմաթիվ մարտիկներ կան, որոնք միայն սպասում են Արևմուտքի երկրների վրա հարձակվելու հրամանին:
Ավելի վաղ, Գերմանիայի նախկին քաղաքացի Քրիստիան Էմդեն հայտարարել է, որ ԴԱԻՇ-ը կնվաճի Եվրոպան: Նա իր նախկին հայրենակիցներին ահաբեկչական հարձակումներին նախապատրաստվելու կոչ է արել:
Էմդեն նաև ասել է, որ քրիստոնեություն և բուդդայականություն դավանողներին թույլ կտրվի ապրել ջիհադիստների վերահսկողության ներքո գտնվող տարածքում` պայմանով, որ վերջիններս հարկ կվճարեն, որը կապահովի այդ տարածքներում նրանց անվտանգ կացությունը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1525277.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



