1in.am-ը գրում է․
Գյումրիից ընտրված ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը քիչ առաջ գյումրեցիներին դիմեց հետևյալ կոչով. «Ես հենց նոր խոսել եմ ՀՀ ոստիկանապետի, ՀՀ դատախազի հետ: Իրավիճակն ընդհանուր արդեն բոլորիս պարզ է, բայց այստեղ եղածներից շատերին պարզ չէ. հիվանդանոցում կան տասնյակից ավելի ոստիկաններ, ովքեր ծանր մարմնական վնասվածքներով են, կան կալանավորված մարդիկ: Այս իրավիճակը «կանտրոլից» դուրս է եկել: Մեր պահանջը դրված էր՝ տեսնել՝ Պրեմյակովը Հայաստանո՞ւմ է, թե՞ Հայաստանում չէ: Ես և Կարենը գնալու ենք տեսնենք»,- ասաց նա՝ հավելելով, որ երկու ձերբակալվածներն ազատ կարձակվեն:
Դատախազը, նրա խոսքերով, գրություն կգրի ՌԴ դատախազություն, պարզապես ժամկետի հետ կապված խնդիրներ կան: «Ընթացակարգի հետ կապված խնդիր կա, այսօր «տուպիկային» վիճակում ենք թե́ մենք, թե́ դատախազությունը։ Դատախազը պատրաստակամություն է հայտնել»:
Նա դիմեց գյումրեցիներին՝ խնդրելով հանգստություն, համբերատարություն պահպանել:



