Tert.am-ը գրում է․
Պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ցուցարարներին տեղեկացրեց, որ քիչ հետո իրեն ու պատգամավոր Զարուհի Փոստանջյանին կթույլատրվի մտնել ռուսական ռազմաբազա և տեսնել Պերմյակովին: Նա հորդորեց բոլորին մեկ մարդու պես գնալ դեպի դատախազության շենք և սպասել իրենց:
«Ոստիկանությունն էլ դուք էլ, անմեղ ժողովուրդ եք: Եթե կալանավորած մարդիկ կան, սաղ կկարգավորենք: Հանգստացեք միայն, ընդամենը ասում եմ, որ պահանջ էինք դրել, որ տեսնենք՝ ոճրագործը Գյումրիում է, թե ոչ: Էս ամենը լավ բանի չի տանի, այն ինչ-որ արվում է ոչ մեկի շահից չի բխում: Իրավիճակը դուրս է «կանտրոլից»: Ես՝ որպես ձեր ընկեր, եկեք միասին գնանք դատախազություն, սուտ պրինցիպի չընկնենք, մենք մեր պրինցիպները ցույց ենք տվել»,-ասաց նա:
Նա հորդորեց դատախազության ճանապարհին լարվածություն չստեղծել ոստիկանության հետ։
Մարտուն Գրիգորյանին հաջողվեց համոզել ցուցարարների մի մասին: Նրանք այս պահին շարժվում են դեպի Դատախազության շենք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



