Նոր մոսկվայաբնակ բարեկամիս հետ էի զրուցում ու հարցրեցի, թե ինչու Մոսկվայի մի քանի հարյուր հազարանոց հայկական համայնքը ոչ մի բան չի ձեռնարկում՝ կապված Պերմյակովի գործի հետ։ Ինչո՞ւ այս ընթացքում ոչ մի բողոքի ակցիա չկազմակերպվեց, ինչո՞ւ մոսկբվայաբնակ հայերը չեն արտահայտվում թեմայի շուրջ, որ Պերմյակովին պետք է հանձնել հայկական կողմին, ինչո՞ւ չեն բողոքում ռուսական լրատվամիջոցների վարած՝ բառիս բուն իմաստով սրիկայական ինֆորմացիոն քաղաքականության դեմ...
Ու գիտե՞ք ինչ պատասխանեց. ասում է, որ Մոսկվայի հայությունն էլ է շատ տաքացած, ու մի քանի փորձեր եղել են, բայց դրանք հենց սաղմնային փուլում են կասեցվել, ընդ որում՝ հայ համայնքի վերնախավի ու դեսպանատան միջամտությամբ։ Պատճառաբանությունը ստանդարտ է՝ մի քաղաքականացրեք, հենա, չե՞ք տեսնում հայաստանյան իշխանություններն էլ են ասում, որ ամեն ինչ նորմալ ա, ու Պերմյակովի գործը Հայաստանում ա քննվելու։
Մի խոսքով, ամեն ձևի կիսաճշտերով ու կռուտիտներով, հայկական համայնքը, հատկապես Ռուսաստանի հայերի միության վերնախավը ջանք չի խնայում, որպեսզի «Ռուսաստանի հետ հարաբերությունները չփչացնենք»։
Գիտե՞ք ինչ կա, ես չեմ մեղադրում շարքային հայերին, ովքեր Մոսկվայում ու այլ ռուսական քաղաքներում ապրելով՝ դեռ ոչ մի նշանակալից միջոցառում չեն կազմակերպել այս առնչությամբ։ Ես մեղադրում եմ Ռուսաստանի հայությունից Արա Աբրահամյանին, նրա շրջապատին ու հայկական համայնքի դերում կազմակերպչական գործառույթներ ստանձնած այլ ազդեցիկ հայազգի ռուսաստանցիների, ովքեր իբր ազգային շահի ֆոնի ներքո իրականում իրենց նեղ անձնական շահերն են առաջ բրթում, որովհետև վախենում են, որ եթե հայերը Ռուսաստանում սկսեցին ընդվզման ալիք բարձրացնել, «спросят с них», ու իրենք խնդիրներ կարող են ունենալ իրենց բիզնես ու քաղաքական գործունեությունում, իսկ ազգի շահի խնդիր ընդհանրապես չկա, որովհետև սովորական ռուս մարդը, դատելով նույն համացանցային քննարկումներից, միանգամայն արդարացի է համարում, որ Պերմյակովին դատեն հենց Հայաստանում կամ էլ առնվազն իմաստ չի տեսնում փչացնել հարաբերությունները հայ ազգի հետ՝ անիմաստ կռիվ տալով մարդասպան տականքի համար։
Ուստի ինչպես այստեղ, այնպես էլ Ռուսաստանում, մեր հանդեպ Ռուսաստանի այս կամայական վերաբերմունքի գլխավոր պատասխանատուն այն մարդիկ են, ովքեր ներկայացնում են մեր պետությունն ու մեր համայնքը վերին մակարդակով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovsepyan11/posts/601688739964894?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել