Ինչու՞ են ընդդիմադիր ուժերը սուսուփում նստել ու նայում, թե ինչպես է ժողովուրդը սնանկանում: Ինչու՞ ոչ ոք չի պայքարում նրա դեմ, որ դոլարի գինը բարձրացել է մոտ 15%-ով, իսկ ապրանքների ու ծառայությունների գները բարձրանում են մոտ 30%-ով:
Ըստ ՀՀ-ում որպես ընդդիմություն աշխատող ուժերի՝ ցույցեր պետք է անել այն ժամանակ, երբ դրա կարիքը բացարձակ չկա: Ինչու՞ չեն պահանջում ԿԲ նախագահի հրաժարականը, վարչապետի հրաժարականը: Լավ, թող ոչ մեկի հրաժարականը չպահանջեն, միևնույն է, դրանից բան չի փոխվելու, թող կոնկրետ ծրագրեր մշակեն ու պայքարեն, որ իշխանությունը կյանքի կոչի դրանք:
Շատ հարմար պահ է՝ թող իրավիճակից ելք գտնեն և ցույց տան ժողովրդին, որ ունակ են, կարող են, իրոք մտահոգվում են ժողովրդի համար, այլ ոչ թե տարված են իշխանության գալու մոլուցքով:
Հ.Գ. Ի դեպ, Տիգրան Սարգսյանի՝ ԿԲ նախագահի փորձն իրոք օգնեց նրան Հովիկ Աբրահամյանին շատ ծանր վիճակի մեջ դնելու հարցում: Այսպիսի դեպքերի համար են ինտելեկտը և գիտելիքները...