Newsbook.am-ը գրում է․
NewsBook-ի տեղեկություններով` օրեր առաջ Էրեբունի համայնքի ազատամարտիկների փողոցում գտնվող ավտոլվացման կետում ծեծի է ենթարկվել Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վաչության պետ` Ռոմիկ Մկրտումյանի որդին` Արման Մկրտումյանը: Ականատեսները NewsBook-ին պատմեցին, որ Մկրտումյանի որդին մեքենան մաքրման էր հանձնել, և մինչ մեքենան կմաքրեին` նրան են մոտեցել մոտ 10 անձիք և առանց որևէ խոսքի բռնվելու` վերջինիս սկսել են ծեծել: NewsBook-ը կապ հաստատեց Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ, պարզելու համար` արդյո՞ք ծեծի դեպքը գրանցվել է ոստիկանության Էրեբունիի բաժնում կամ այլ բաժանմունքներում, սակայն Ահարոնյանը հերքեց` ասելով, թե ոստիկանության որևէ բաժանմունքում նման դեպք գրացված չէ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ