Թող ոչ մեկը հեքիաթ չպատմի, թե Ղազախստանը Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության հարցը չի մտցրել իր մեջլիս, որովհետև Ռուսաստանն ուզում է Ղազախստանով ֆորա տալ Ադրբեջանին... Հայաստանի հաշվին:
Հեքիաթ...
Ղազախստանը պարզապես ձգձգում է ԵԱՏՄ-ի կայացումը, որպեսզի հասկանա` Ռուսաստանը պայթում է նավթի գնանկման ու ռուբլու գահավիժման ֆոնին, որպեսզի կարողանա հեշտ հետ քաշվել այդ մեռած կառույցից... Համ էլ` թույլ չտա քայքայվող Ռուսաստանին` պատժամիջոցների քաշել Ղազախստանին, այն է` ԵԱՏՄ երկրներին` ընդդեմ Արևմուտք, ինչի մասին արդեն իսկ բարձրաձայնել է Ս. Լավրովը` թշնամացնելով վերջիններիս աշխարհի հետ: 
Հարաբերությունները, որ կան այսօր Ղազախստանի և Ռուսաստանի, Ռուսաստանի և Բելոռուսի միջև, միանշանակ փաստում են, որ դեռ չծնված` մանուկ ԵԱՏՄ-ն անհուսորեն մեռնում է հակասությունների օրորոցում...
Հ.Գ. Իսկ մեզ մնում է թուլանալ ու հաճույք ստանալ` Ղազախստանի այդ քայլից, քանզի.
-Նե վինավատի մի, օն սամ պրիշոլ...
Դե` ազատությունն էլի` ԵԱՏՄ-ից.... ճ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել