Հետաքրքիր է, որ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը վերջին շրջանում անընդհատ փորձում է «դեղին քարտ» ցույց տալ Ժառանգությանը:
Տիկինն, առանց Ժառանգության անունը հիշատակելու, ասել է, որ ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն գնում են ամբողջական իշխանափոխության. «Տեր-Պետրոսյանը և Ծառուկյանը զարգացնում են պրոցեսը և սպասում հարմար պահի: Հերթականի համար պետք չէր սկսել հիմա, մենք գնում ենք արտահերթ ընտրությունների։»

Տիկին Լյուդմիլա, բա Ժառանգությու՞նը: Չլինի՞ թե արդեն մոռացել եք ձեր գործընկերոջը: Թե ճիշտը խոսող մարդիկ ձեր շարքերում տեղ չունեն: Համենայն դեպս, շարժման մասին նման պառակտողական տեսքտերով հանդես գալն արհեստականորեն թուլացնում է «միասնականության» մթնոլորտը: Րաֆֆի Հովհաննիսյանը բազմիցս հստակ և կոնկրետ խոսել է Ժառանգության մոտեցման մասին` Եռյակի մյուս առաջնորդների վերաբերյալ և բազմիցս կոչ է արել համախմբվել միասնական օրակարգի շուրջ և գնալ կոնկրետ քայլերի: Իսկ ԲՀԿ-ն և ՀԱԿ-ն արդեն կառույցում լրացուցիչ «դաշինք» են կազմել:

Չֆիքսվելով ՀԱԿ-ի զառանցաքների վրա՝ ամեն դեպքում Ժառանգությունն իր դիրքորոշումն արդեն հստակ հայտնել է: Մեջբերեմ Զարուհի Փոստանջյանի ասածը. «Իշխանափոխությունը պետք է սկսել իրենց ներսից։ Նրանք եղել են այս իշխանության մասը, և իրենք պետք է այդ ապահարզանը գծեն իշխանության հետ։ Այս պահի դրությամբ իրենք էլ պետք է գնահատական տան իրենց անցյալին, վարքագծին, որը չի եղել լուսավոր, այլ արատավոր։ Ես նորից եմ կրկնում, եթե այս քաղաքական ուժերն իսկապես իշխանափոխություն են ուզում, ապա պետք է ճանաչեն Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին՝ որպես հանցագործների»։

Այնպես որ, գրասենյակներում թեյ խմելով չեն հասնի իշխանափոխության, ու Րաֆֆի Հովհաննիսյանին անդրադառնալու իրավունքն էլ չունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել