Ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավարի՝ ստացվում է, որ ԲՀԿ-ում ու առհասարակ ՀՀԿ-ից կամ տղամարդ չկա, կամ էլ թաղի խուժան չկա։ Համենայն դեպս, խիստ խարիզմատիկ Վահրամ Բաղդասարյանը, ի պատասխան լրագրող հարցին, թե ԲՀԿ-ն տղա՞ է բերում ՀՀ-ի վրա, հայտարարել է.
«Մե՞զ վրա. իրե՞նք. տղա՞ են բերում… Չէ՜, չեն կարող մեզ վրա տղա բերել։ Դե, որովհետև դրա կարիքը չկա, բոլոր տղաները մեզ հետ են»։
Հրաշալի է, մնաց հասկանանք, թե ինչպես հասկանալ «տղա» ասվածը։ Եթե որպես տղամարդ, ապա ստացվում է, որ Բաղդասարյանն անուղղակիորեն հայտարարել է, որ ԲՀԿ-ում տղամարդ չկա։ ՃՃՃ
Մյուս կողմից, գուցե Բաղդաասարյանն ի նկատի է ունեցել, որ ռազբիրատների գիտակները բոլորը ՀՀԿ-ում են։ Դե կիլդիմ բռնող սաքուլիկներ, զորավարներ, կրիմինալ էլեմենտներ։ Եթե այսպես է, ապա Բաղդասարյանը ոչ միայն հանրապետականի համար զարմանալի անկեղծություն է դրսևորել ու ճշմարտություն ասել, այլև մի բան էլ կոմպլիմենտ է արել ԲՀԿ-ին ու այլ քաղաքական ուժերին՝ խոստովանելով, որ բոլոր թափթփուկները ՀՀԿ-ում են։ ՃՃՃ