Վերջին շրջանում ականատես ենք լինում որոշ ճահճացած քաղաքական ուժերի ակտիվացումներին: Սովորաբար նման կառույցները տարբեր ժամանակաշրջաններում ընտրում են արդի սոցիալ-քաղաքական խնդիրներ և փորձում դիվիդենտներ հավաքել:
Սրա վառ ապացույցն Օրինաց Երկիր կուսակցությունն է: Իրեն արդեն վաղուց սպառած տխրահռչակ այս կառույցը հիմա էլ որոշել է խոսել ժողովրդի անունից: Չեմ կարծում, որ այդ նույն ժողովուրդը մոռացել է, որ բոլորովին վերջերս ՕԵԿ-ը ծառայություններ էր մատուցում իշխանություններին, սակայն այսօր ընդդիմադիր կառույցի շապիկ է հագել: Ինչ խոսք, ՕԵԿ-ի նման սողացող կուսակցությունները ձեռնտու են ռեժիմին:
Ինչպես հիշում ենք, վերջին շրջանում ընդդիմադիր մի քանի ուժեր հանդես եկան իշխանափոխության տարբեր նախագծերով: Նույն ոչ իշխանական Եռյակը տարվա սկզբից սկսել է գործընթաց, որի առանցքային խնդիրը իշխանափոխությունն է: Վայելելով ժողովրդի վստահությունը՝ ոչ իշխանական ուժերը բազմիցս կոչ են արել տարբեր քաղաքական կառույցներին միանալ շարժմանը:
Այստեղ հարց է առաջանում, մինչև այսօր էտ որտե՞ղ էր ժողովրդի մասին այդքան շատ մտածող սույն «պսեվդոընդդիմադիրը»: Որտե՞ղ էր ՕԵԿ-ը, երբ Ազատության հրապարակում հազարավոր մարդիկ իրենց դժգոհություններն էին հայտնում ռեժիմին: Ակնհայտ է, որ գետնի տակ անցած այս կառույցը ժամանակ առ ժամանակ փնտրում է թեմաներ ակտիվանալու համար:
Այնուամենայնիվ, այս ամենի ֆոնին ոչինչ չի խանգարում, որպեսզի Հեղինե Բիշարյանը հանդես գա պաթետիկ և անիրական խոստումներով: ՕԵԿ պատգամավորները ջանք ու եռանդ չեն խնայում կեղծ ընդդիմադիր գործչի կեցվածք ընդունելու համար:
Կարծում եմ՝ արտաքնապես ջեմի տակառ հիշեցնող բոլոր կուսակցությունները պետք է լռեն, քանի որ այսօր նրանք իրական իրադարձությունների դիտորդի դերում են հայտնվել: