«Ջոն Քերին ընդդիմադիրներին վստահեցրել է, որ իր երկիրը հետագայում ևս մտահոգություն է հայտնելու՝ կապված քաղաքացիական հասարակության նկատմամբ այդ երկրներում իրագործվող սահմանափակումների օրենքների ու պրակտիկայի հետ»։ Ինչ լավ է։ ԱՄՆ-ն հետագայում ևս Ադրբեջանում ու դրա պես տեղերում հիմնարար սկզբունքների խախտումների հետ կապված՝ հայտնելու է իր մտահոգությունը։ Դա չափազանց կարևոր է։ Մտահոգություն հայտնելը շատ կարևոր է։ Շարունակեք հայտնել մտահոգություն։ Ու շարունակեք նաև առուծախ անել նրանց հետ՝ ի վնաս նրանց հետ հարաբերություններին, ովքեր այդ սկզբունքները չեն խախտում։ Լավն են արևմտյան ղեկավարները, խոսք չկա։
Միակ գործող հիմնարար սկզբունքը, որ եղել է ու կլինի, փողի ու շահի մոլուցքն է։ Աննորմալ կլիներ, եթե Ադրբեջանին, օրինակ, Եվրախորհրդից հանեին, կամ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեր, որ Ադրբեջանի պաշտոնյաների համար մուտքը ԱՄՆ փակ է։ Քանի որ նրանց ամենակարևոր սկզբունքը բոլոր հնարավոր սկզբունքներն իրենց ի շահ օգտագործելն է, այլ ոչ սկզբունքը՝ որպես այդպիսին։