Այսօր լրատվական կայքերում նկատեցի, որ ՀԱԿ-ի ֆինանսական աղբյուրից սնվող թերթերից մեկը` Չորրորդ իշխանությունը, անդրադարձել էր Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա ասուլիսին: Հետաքրքիրն այն է, որ ՀԱԿ-ը համարձակվում է հիշատակել 2012 թվականի Ժառանգության ցույցերն ու Հովհաննիսյանի շարժումը, ինչպես նաև նրան մեղադրել է ժողովրդին հուսահատության մեջ գցելու համար: Ավելի լավ կլինի բառ առ բառ մեջբերեմ. «Չի կարելի «միլիոնների երթ» հրավիրել և հավաքվածներին տուն ուղարկել, չի կարելի մարդկանց թողնել փողոցում և գնալ աղոթելու կամ Մոսկվայից «հաղթանակ բերելու»»:

Եթե քաղաքական դաշտում կա մեկը, ով ազգին հուսահատության դուռն ա շպրտել, դա Լևոն Տեր Պետրոսյանն ա: Մի՞թե մտածում ա՝ մոռացել ենք, որ հազարավոր մարդիկ էր հավաքում Օպերայի հարակից շրջաններում, երգով-պարով հեղափոխություն էր խոստանում ու վերջում էլ պսակեց անհաջողության, որ ուժն էլ որ միացել էր, կողքից սիրուն գնացին:

Տեր-Պետրոսյանը մի քիչ համարձակություն ու անկեղծություն ունենար, իրա գրչակներով չէր փնովի Հովհաննիսյանին, իսկ հետո խոսեր միասնական շարժումներից: Գոնե Րաֆֆի Հովհաննիսյանն էնքան անկեղծ ու համարձակ է, որ բաց տեքստերով ու իր «դեմքով» կարողանում է իրերը կոչել իրենց անուններով, եթե անգամ հարցը վերաբերվում է Եռյակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել