Կողմ լինելով երկրում արմատական փոփոխություններ իրականացնելու պահանջին և երկու ձեռքով կողմ լինելով Սերժ Սարգսյանի ու նրա վարչախմբի հեռացմանը, որը Հայաստանը մղեց ինքնիշխանության կորստի ու ծայրահեղ աղքատության, մի խումբ մարդկանց կողմից երկրի ունեցվածքի ակնհայտ թալանին, այնուամենայնիվ, եթե լինեի ԱԺ պատգամավոր, չէի ստորագրի Նիկոլ Փաշինյանի նախագծի տակ՝ անկախ նրա անձի հանդեպ ունեցած մեծագույն հարգանքից:
Բացառությամբ հայ-թուրքական համաձայնագրին նվիրված կետից, նախագծում մյուսներն ունեն դեկլարատիվ բնույթ, քիչ են արտացոլում Սերժ Սարգսյանի՝ իմփիչմենթին անհրաժեշտ պայմանները: Նման փաստարկումներով իմփիչմենթ պահանջելը նման է մանկական խաղի...
Անպայմանորեն Մարտի 1-ին առնչվող փաստարկումները ճիշտ են, սակայն դրանց կողքին այլևայլ փաստեր, որոնք անհրաժեշտ էր ներառել նախագծում:
Այնուհանդերձ, Նիկոլ Փաշինյանի քայլը համարում եմ քաղաքացիական խիզախության արգասիք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.mutafyan/posts/585145634923232
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել