Այո, Ռուսաստանը տվեց նաև Մոլդովան:
Չնայած` հեչ իրենն էլ չէր, և այնուհանդերձ, շատերս էինք ուշի-ուշով հետևում, թե ինչ կլինի այնտեղ:
Այնուհանդերձ, որ սոցիալիստներն այս ընտրություններում առջևում են, արդեն իսկ նշանակում է, որ Ռուսաստանը ջանք չի խնայել, սակայն ընդհանուր կոալիցիոն հաշվարկով եվրոինտեգրման ջատագով ուժերը մեծամասնություն կկազմեն մոլդովական պառլամենտում:
-«Ումեր Ռոսիյա, դո զգրաստվույետ Եվրո՞պա»:
Հըն… Հանությունը կիսված է, և լիքը գլխացավանք մայդանակերպ Մոլդովան դեռ կունենա: «Հարազատ» սոցիալիստները, կոմունիստներն էլ` քեզ փեշքեշ:
«Ա Պո՞լշա»: Բա Գագաուզի՞ան։
Այն խաղաքարտ է, որով կխաղա և Ռուսաստանը, և Յուրոփը. ավելի ստույգ` Յուրոփը նրանով կզբաղեցնի առանց այն էլ շատ զբաղված Ռուսիո գլուխը… Գագաուզիան էլ թող մոլդովական չլինի, «ու՞մն է պետք» այդ բալաստը… Հրեն Ղրիմով, Օսիա-Աբխազիայով Յուրոփը լավ էլ զբաղեցրել է Ռուսաստանին` գլխավորը նրա քթի տակից տանելով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karmendavtian/posts/402744996547415?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել