Ս.Մարտիրոսյան. Հայաստանի վրա կիբեռհանցագործություններ ավելի շատ իրականացնում է ԱդրբեջանըPanorama.am-ը գրում է.

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովն այսօր կազմակերպել էր խորհրդարանական լսումներ` «Կիբեռանվտանգության հիմնախնդիրները ՀՀ-ում. սպառնալիքներ և մարտահրավերներ, արձագանքման և հակազդման մեխանիզմներ» թեմայով:

Բացման խոսքում Կորյուն Նահապետյանը նշել է, որ թեման արդիական է և մեծ կարևորություն է ներկայացնում Հայաստանի համար` հաշվի առնելով մեր երկրի ենթակառուցվածքների աճող կախվածությունը տեղեկատվական տեխնոլոգիաներից: Նա նշել է, որ ոլորտը բավականին լայն է, և դժվար է մեկ հանդիպման ընթացքում անդրադառնալ նույնիսկ ամենաշտապ լուծում պահանջող խնդիրներին: Ըստ նրա` լսումների նպատակն է բացահայտել, թե ներկայում ինչպիսի կիբեռսպառնալիքներ ու մարտահրավերներ են առկա Հայաստանի մասնավոր և պետական հատվածներում, և ինչպիսի արագ արձագանքման մեխանիզմներ են գործում: Անհրաժեշտ է նաև գնահատել, թե պետական և մասնավոր հատվածում կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ինչպիսի աշխատանքներ են իրականացվում:

ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի տեղեկատվական անվտանգության և ռազմավարական վերլուծությունների վարչության տեղեկատվական անվտանգության բաժնի պետ Վահե Սարատիկյանը նշել է, որ խնդիրը շատ արդիական է Հայաստանի համար, քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաների բուռն զարգացումը և թափանցումը պետության կենսագործունեության գրեթե բոլոր բնագավառներ, առաջացրել է ռիսկեր, սպառնալիքներ և մարտահրավերներ: Դրանք առավել արդիական և ֆիզիկական են երկրի ռազմավարական ենթակառուցվածքների անվտանգության ապահովման տեսանկյունից, ինչը թույլ է տալիս փաստելու, որ կիբեռանվտանգությունը կարևորագույն բաղադրիչ է ազգային անվտանգության ապահովման համակարգում: Նա նշել է, որ կիբեռհարձակումների կատարելագործումը հետևում է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման արագ տեմպերին, ինչի արդյունքում կատարելագործվում են նմանատիպ հարձակումները և փոփոխվում են իրականացման եղանակներն ու միջոցները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել