«Ժողովրդական կուսակցությունը» մտահոգված է երկրում տիրող իրավիճակով, ողջունում եւ համագործակցության ձեռք է մեկնում Եռյակին՝ համոզված լինելով, որ համաժողովրդական հզոր շարժումը կլուծի մեր երկրի զարգացման ուղին: Այս մասին հայտարարություն է տարածել Տիգրան Կարապետյանի գլխավորած «Ժողովրդական կուսակցությունը»:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Դրա համար հարկավոր է յուրաքանչյուրիս քաղաքացիական ակտիվությունը, սերն ու նվիրումը առ մեր հայրենիք, հավատը մեր ժողովրդի ստեղծագործ ներուժի նկատմամբ:
Օր առաջ պետք է այս իշխանությունը հեռանա, որպեսզի նոր ուժը կարողանա տեղ տալ նոր, համազգային ներուժի ապահովման, ծրագրերի մշակման եւ դրանք կյանքի կոչելուն: Ազգովի պետք է որոշենք ապրելու, ստեղծագործելու, հզորանալու, արդար երկրում ապրելու առաքելությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



