Ադրբեջանը խախտել է իր միջազգային պարտավորությունները. միջազգային իրավունքի մասնագետYerkir.am-ը գրում է․

Հայկական ուղղաթիռը խոցելով`  Ադրբեջանն ակնհայտորեն խախտել է ոչ միայն զինադադարի պայմանագիրը, այլև վեճերը խաղաղ կերպով և ոչ ուժով կամ ուժի սպառնալիքով լուծելու մասին իր ստանձնած միջազգային պարտավորությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Վիգեն Քոչարյանը:

Նրա խոսքով` երկու օր առաջ կատարվածի տեսագրությունը հստակ փաստաթղթավորված ապացույց է, որը ոչ միայն այս, այլև մինչ այդ կատարված սադրանքների հանգամանքները ճշտելու հնարավորություն է տալիս: Եվ նաև ապացույցն է այն մասին, որ սադրողը հայկական կողմը չի եղել:

Վ. Քոչարյանն անդրադարձավ նաև դեպքից հետո Ադրբեջանում տեղի ունեցած զարգացումներին` պարգևատրվեց հայկական ուղղաթիռը խոցած զինվորականը: «Պարգևատրում են այն դեպքում, երբ կատարվում է հրամանը»,- ասաց նա: Բանախոսը հետևություններ է անում, որ կամ նախապես էր պլանավորված ուղղաթիռի խոցումը, կամ հրաման կա` հարմար առիթները օգտագործել ԼՂՀ Պաշտպանության բանակի զինտեխնիկան և զինվորականներին վերացնելու համար:   Վ. Քոչարյանի խոսքով` անընդունելի էր նաև միջազգային կառույցների արձագանքը, որոնք լղոզված, ընդհանուր բնույթի հայտարարություններ արեցին` չհստակեցնելով, թե ով է պատասխանատու կատարվածի համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել