ՄԱԿ գլխավոր քարտուղարն անհանգստություն է հայտնել Արցախում խոցված ռազմական ուղղաթիռի առնչությամբPanorama.am-ը գրում է․

ՄԱԿ-ում անհանգստացած են ԼՂՀ ՌՕՈւ խոցված ուղղաթիռի առնչությամբ: Ինչպես լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղարի տեղակալ Ֆարհան Հաքը, գլխավոր քարտուղարը կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անհանգստությունը նոյեմբերի 12-ին հրադադարի ռեժիմի խախտման հարցում:

«Խոսքն այդ թվում վերաբերում է խոցված ուղղաթիռին, որի հետևանքով մարդիկ են զոհվել»,- նշված է ՄԱԿ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել կողմերին պահպանել հրադադարի ռեժիմի պայմանագիրը և խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել շփման գծում իրավիճակի սրմանը:

Հիշեցնենք, որ Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ` նոյեմբերի 12-ին` տեղական ժամանակով ժամը 13:45-ի սահմաններում, շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով խոցվել է Արցախի ՌՕՈւ Մի-24 ուղղաթիռ, որն ուսումնամարզական թռիչք էր կատարում: Այն տարածքը, որտեղ արձանագրվել է միջադեպը, շփման գծին բավականին մոտ է: Հակառակորդը միջադեպից հետո շարունակել է տարբեր տրամաչափերի զենքերից ինտենսիվ կերպով կրակ բացել միջադեպի վայրի ուղղությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել