Panorama.am-ը գրում է․
Նախօրեին Ֆինլանդիայում ՀՀ նորանշանակ դեսպան Արտակ Ապիտոնյանը (նստավայրը` Ստոկհոլմ) իր հավատարմագրերն է հանձնել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Վյայնյամյո Նիինիստյոյին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո դեսպան Ապիտոնյանն առանձնազրույց է ունեցել նախագահ Նիինիստյոյի հետ: Շնորհավորելով դեսպանին՝ Ֆինլանդիայի նախագահը համոզմունք է հայտնել, որ առկա են բոլոր նախադրյալները երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամության հետագա զարգացման և ամրապնդման համար։
Դեսպան Ապիտոնյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ինքը, որպես ՀՀ դեսպան, ջանք չի խնայի երկու երկրների միջև բազմաոլորտ հարաբերությունների խորացման և ամրապնդման համար։
Դեսպանը նախագահ Նիինիստյոյին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ արձանագրված վերջին զարգացումները, մասնավորապես շփման գծում Ադրբեջանի կողմից իրականացված վերջին սադրիչ գործողությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



