Hayeli.am-ը գրում է․
ՀՀԿ-ական գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը` անդրադառնալով երեկվա միջադեպին կարծիք հայտնեց. «Իրենք են նեղված, իրենք են ամեն կերպ ուզում պատերազմ սկսել, ագրեսիա են ուզում տարածել, բայց մենք այդքան խելք ունենք, որ նրանց սադրանքներին չտրվենք:Մեր բանակը միշտ պատրաստ է պատասխան տալուն , տեսե՞լ եք էսքան ժամանակ հակառակորդը որևէ գործողություն անի, և մենք պատասխան չկարողանանք տալ:Ադրբեջանն այդ քայլին գնացել է վախից և «թուրքությունից»:Ադրբեջանական կողմը ինչ ուզում է թող անի, մենք հո չե՞նք կարող անընդհատ լսել, թե թուրքը ինչ է ուզում, թող իրենք իմանան` մենք ինչ ենք ուզում: Այս ամենից պետք է շատ կարևոր եզրակացություն անենք. միասնական պետք է լինենք: Պետք չէ ուրիշի ջրաղացին ջուր լցնել: Մեր ազգի խնդիրն այն է, որ հենց մի լավ բան տեսնում է, անմիջապես մոռանում է կարևորի, ազգի մասին»:
Սեյրան Սարոյանի խոսքով՝ Երկրապահ կամավորական միությունը կոնկրետ պատրաստ է պատերազմի վերսկսման դեպքում զինվել: «ԵԿՄ-ն պատրաստ է, եթե Աստված մի արասցե, եթե դրա անհրաժեշտությունը լինի, մենք կազմ ու պատրաստ ենք: Եթե մեր նախագահները որոշեն, հենց այսօր պատրաստ ենք զենք վերցնել ու գնալ պատերազմելու: Երկրապահները միշտ էլ կանգնած են մեր բանակի կողքին: Մենք հենց այնպես ոչինչ չենք ասում: Մենք միշտ պատրաստ ենք: Հենց սենց սրված, նոր եք հիշում, որ ԵԿՄ կա, բա որ ասում եմ մի մնդռեք, մի քարկոծեք, բա դրա համար եմ ասում: Բա որ թուրքն եկավ՝ ինչ ենք անելու, պիտի գնանք չէ՞, թուրքը միշտ էլ մեզնից պիտի վախենա, չվախենա, պատերազմ կանի… Քեզի պատերազմ, կռիվ պե՞տք ա.. Պետք չի չէ՞, բայց որ սկսեն, էլի կվերցնենք»,- եզրափակեց գեներալը: