Ադրբեջանը տաք գլխով քայլեր է կատարում, որի տակից չի կարողանալու դուրս գալ: Ու այդ հարցում չեն փրկի նրան նաև նավթային պաշարները:
Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ կողմերը համատեղ հայտարարությամբ ֆիքսեցին, որ վիճելի բոլոր հարցերը խաղաղ ճանապարհով պետք է լուծվեն, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո զինված ուժերի շփման գծում տեղի ունեցող հնարավոր միջադեպերի առնչությամբ հետաքննություն անցկացնել:
Այն, որ այս միջադեպը Ադրբեջանի սադրանք է, գիտեն բոլորը, այդ թվում և ադրբեջանցիները, սակայն իրականությունը ցանկալիի տեղ մատուցելուն ուղղված քայլերից խուսափելու և այս ամենը ջրի երես հանելու միակ միջոցը հետաքննությունն է:
Իսկ խաղաղության պահպանման վերաբերյալ բոլոր նորմերը Ադրբեջանը խախտում է հետևողականորեն, որի համար պատասխանատվություն է կրելու թե՛ ուղղակի և թե՛ անուղղակի կերպով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan?fref=nf
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել