Newsbook.am-ը գրում է․
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կարծում է, որ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությանը կհաջողվի ապահովել սահմանված 4,1 տոկոս տնտեսական աճը։ Նման կարծիք նա հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ: «Իսկ ընդդիմադիրներն ընդամենն իրենց ցանկությունն են արտահայտում, իսկ ցանկությունների մեջ մեր ներկայացրած բյուջեն չի տեղավորվում»,- հավելեց Գալուստ Սահակյանն` անդրադառնալով ընդդիմության կողմից ներկայացվող թերահավատություններին բյուջեի հետ կապված: Դիտարկմանը, թե նախորդ տարի բյուջեով ավելի բարձր՝ 5,2 տոկոս աճ էր նախատեսված, իսկ այս տարի այն իջեցվել է՝ սահմանվելով 4,1 տոկոս, պատասխանեց, որ չի իջեցվել, այլ հնարավորություններն այդքան են: «Մեր տնտեսական համակարգերն այդքանով կկարողանան ապահովել: Ռուսաստանի պես հզոր պետությունում 0 տոկոս տնտեսական աճ է կանխատեսվում: Պիտի նայենք ամբողջ աշխարհում ինչ է կատարվում»,- նման տեսակետ հայտնեց Սահակյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ