Պուտինը փորձում է իր միջազգային մեկուսացումը Պեկինում սուբլիմացնել` չինական կողմի հետ պայմանագիրը` պայմագրի հետևից կնքելով, որպեսզի Ասիա-խաղաղօվիկանոսյան գագաթնաժողովում ապացուցի, որ ինքն էլ է այնտեղ:
Ֆորումի ողջ հմայքը, սակայն, այն է, Օբաման ու Պուտինը առանձին հանդիպում չեն ունենա. Օբաման չի նկատի «նրան»:
Ռուս տեսաբանները հույս են փայփայում, որ Օբաման այնքան նրբանկատ կգտնվի, որ գոնե ոտքի վրա կզրուցի Պուտինի հետ:
Բոլոր դեպքերում, ռուբլու «փայտացումից» ու արժեզրկումից «դիմային» փոփոխություններ կրած Պուտինն իր ամենալավ օրերը չի ապրում:
Իսկ ինձ թվում էր, թե նա վերջերս մի տեսակ շատ է բոտեքս անում:
Հետո իմացա` ողնուղեղի քաղցկեղ ունի, որը նույն ռուս տեսաբանները համարում են «դավադրության», թունավորման արդյունքում ձեռք բերված:
Բոլոր դեպքերում, Պուտիննն իսկապես վիզուալ փոփոխություններ ունի` աչքերի մեջ, ընդհանուր աուրայում:
Իսկ քաղաքականությունն, իսկապես, ամենակեղտոտ երկրորդ մասնագիտությունն է աշխարհում, և ցավոք սրտի, նման «թունավորումները» նրա անբաժանելի մասն են...
Յուշչենկո ... Լիտվինենկո... և վերջապես Շարոն...
Նրանց բոլորին էլ թունավորել են... այլ երկրների հատուկ ծառայությունները:
Հ.Գ. Բոլոր դեպքերում, Պուտինն ուրիշ է...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karmendavtian/posts/393354847486430
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել