Հայաստանում առաջիկայում հնարավոր է վարչապետի փոփոխություն: Սա լրագրողական ենթադրություն և կամ սենսացիա մատուցելուն ուղղված տեղեկատվություն չէ: Իրականությունն է, որին նախապատրաստվում է Սերժ Սարգսյանը: Օրեր առաջ մեր արած այն դիտարկումը, որ նախագահ Սարգսյանն է գնալու դեպի իշխանափոխություն՝ արդեն իրականություն է դառնում, ինչի դրսևորումներից մեկը կառավարությունում կառուցվածքային փոփոխությունների մեկնարկն է: Հովիկ Աբրահամյանը, ինչպես գիտենք, ,,կոմպրոմիսային,, տարբերակ էր, նախագահ Սարգսյանը համաձայնեց նրան ,,նվիրել,, վարչապետի պաշտոնը՝ ամբիցիաներին հագուրդ տալու և մի ժամանակ Հովիկ Աբրահամյանի համախոհներին ,,իրենով անելու,, համար: Հիմա աշխարհաքաղաքական և քաղաքական նոր իրավիճակ է ստեղծվում, ԵՏՄ անդամակցությունը, ինչպես հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը, դառնում է անշրջելի, ուստի հարկավոր է ունենալ նոր վարչապետ և նոր կառավարություն, դեպի որն էլ ընթանում է Սերժ Սարգսյանը:
Եվ հենց նոր վարչապետի ,,որոնման,, փուլում էլ ակտիվացել են մի շարք գործիչներ, որոնք ակնհայտորեն մղվում են դեպի վարչապետի աթոռը՝ ամեն մեկն ընտրելով իր մարտավարությունը: Եթե ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանը՝ ,,Տաշիրի,, Կարենը, սկսել է կառավարության գործունեության քննադատությամբ, ապա յուրատեսակ քայլեր է անում հատկապես վերջին տարիներին իր վարչապետական ախորժակը չթաքցնող Արա Աբրահամյանը՝ Ռուսաստանի հայերի միության տխրահռչակ նախագահը, որն իրեն համարում է Մոսկվայի ,,մարդ,, , պուտինյան թեկնածու: Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունից հետո Արա Աբրահամյանը համարվում էր ,,պահուստային տարբերակ,, , սակայն Սերժ Սարգսյանը կուլ չգնաց ռուսաստանաբնակ մեծահարուստ հայերի պահանջներին և Արա Աբրահամյանին ու նրա ընտանիքի անդամներից որևէ մեկին չբերեց կառավարություն՝ հավանաբար ինչ-որ հաշվարկներ ունենալով և կատարելով Հովիկ Աբրահամյանին ու նրա շրջապատին տրված խոստումները: Սակայն հիմա արդեն այլ ,,մարտահրավերներ,, են կանգնած նախագահի առջև, ուստի Արա Աբրահամյանը ակտիվացել ու Հայաստանում սկսել է ինչպես ռուսաստանյան պատվիրված ու հայրենադավ քարոզչությունը, որը կամրապնդի նրա դիրքերը Կրեմլում, այնպես էլ Հայաստանի համար ինչ-որ քայլեր է անում: Վերջերս կորեական խոշորագույն ընկերություններից մեկի ղեկավարին Հայաստան բերելը, Սերժ Սարգսյանի հետ երևանյան հանդիպումը, նաև Մոսկվայում ակնկալվող հանդիպումը վկայույթունն են այն բանի, որ Արա Աբրահամյանը լրջորեն նախապատրաստվում է…
Բայց արդյո՞ք Հայաստանում կան մարդիկ, ովքեր կկամենան վարչապետի աթոռին տեսել ռուսաստանահայերի շահերը մոսկովյան իշխանությունների շահերին ստորադասող, հայերի և Հայաստանի դեմ գործող այս անձնավորությանը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.mutafyan/posts/575840919187037
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել