Մի բան չի տեղավորվում տրամաբանության մեջ՝ինչու է իրեն ընդդիմադիր հռչակած Արամ Զավենի Սարգսյանը, որն, ի դեպ, որևէ ընդդիմադիր գործառույթ չի իրականացնում արդեն շատ վաղուց, պարբերաբար "հակաեռյակային", "հակաբհկական" և շատ դեպքերում նաև ուղղակիորեն իշխանափոխություն հռչակած շարժման դեմ խոսում: Արդյո՞ք դա նշանակում է, որ նա գերադասում է այսօրվա իշխանությունների կայուն պահպանումը իշխանափոխությանը: Չէ՞ որ Սերժ Սարգսյանը ժամանակին հայտարարեց, թե "Արամ Սարգսյանն Աղդամի տեղն ի՞նչ իմանա, նա պատերազմի ժամանակ Աղդամում է՞ր, թե փեշի տակ էր": Հիմա ի՞նչ է ստացվում, կարո՞ղ է փեշի տեղը փոխվել է: Հոկտեմբերի 27-ից հետո, ունենալով բոլոր իշխանական, ուժային, վարչական, ֆինանսական լծակները, մարդը հանկարծակի նստեց վարչապետի պաշտոնին, իր ձեռքերում էր և գործի լիարժեք բացահայտման և ցանկացած գործողություն կատարելու հնարավորությունը, բայց դե պաշտոն, պաշտոն, ախր քաղցր բան է... Իսկ հիմա այդ պաշտոնի բարդույթի խնդիր կա երևի, ուրիշ բան տրամաբանությունը չի հուշում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Urikhanyan.Tigran/posts/851762331535722?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել