![](/static/news/b/2014/10/206406.jpg)
Newsbook.am-ը գրում է․
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգելաշվիլին պատրաստակամություն է հայտնել հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միայն այն դեպքում, եթե ՌԴ նախագահի հետ բանակցեն ռու-վրացական հարաբերությունների և երկների մեջ առկա կոնֆլիկտների շուրջ: Այս մասին Վրաստանի նախագահն ասել է «Рустави-2» հեռուստաընկերության տված հարցազրույցի ժամանակ: «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ես պատրաստ եմ վերջինիս հետ քննարկել միմիայն Ռուսաստանին և Վրաստանին վերաբերող թեմաների շուրջ: Մենք մեր հարևան Ռուսաստանին բարիդրացիական հարաբերություններ ենք առաջարկում միայն մեկ դեպքում, եթե ընդանուր հայտարարի գանք Վրաստանի տարածքային ամբողջականության և մի քանի երկրամասերի ինքնավարության հարցում»,- ասել է նախագահ Մարգելաշվիլին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ